Դու, նախևառաջ, Մարդ ես: Ինչու ենք սա այսպես շեշտում? Որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես արդի կյանքում Քեզ հաճախ վերաբերում են նախ` որպես գնորդի, սպառողի, այս կամ այն մանիպուլյացիայի թիրախի և այլն: Մեք Քեզ այլ կերպ ենք տեսնում.` Աշխարհի իմաստության լույսի ներքո, այն իմաստության, որն անհիշելի ժամանակներից կերտել, հղկել է Մարդու Էության ադամանդը: Մենք Քեզ տեսնում ենք որպես բոլոր կենդանի էակների թագ, ամենահզորն ու բանականը նրանց մեջ: Բանականությունն ու այլ ցնցող որակները, որ բնությունը պարգևել է Քեզ, ինքնա-ճանաչման ու զարգացման այնպիսի հզոր միջոցներ են (ոչ միայն լոկ անհատի, այլ նաև հասարակությունների և ողջ մարդկության համար), որ մենք պարզապես ափսոսանքով ենք պատկերացնում, թե այդ ամենը կարող է ի չիք դառնալ, անհետանալ արդի կյանքում առկա սթրեսների, անառողջ ապրելակերպի, ստերի, ծխի, աղմուկի, կեղծ ու ստրկացնող ուսմունքների, պատերազմների, նենգ քաղաքականության, հին ու նոր հիվանդությունների և նման այլ բաների ազդեցության տակ:
Մենք վստահ ենք, որ Դու անկասկած կուզենայիր ավելին իմանալ ինքդ Քո մասին, պարզել Քո ներքին պոտենցիալը, հասկանալ, թե ով ես Դու, որտեղից ես եկել և ուր ես գնում?
Կենտրոնացած միտք = հզոր երկիր: Յոգան Հայաստանում հյուր չէ, այն մեր մոռացված կենսարվեստներից մեկն է...
Wednesday, November 4, 2009
Subscribe to:
Posts (Atom)